Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Շոյգուն հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի լիակատար ջախջախման մասին

Շոյգուն հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի լիակատար ջախջախման մասին
30.09.2020 | 17:19

Ռուսաստանի գործողությունները Սիրիայում հանգեցրին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության լիակատար պարտությանը, հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն՝ «Կրասնայա զվեզդա» թերթի իր հոդվածում:


Ռուսական օպերացիայի արդյունքում ԻՊ-ը «դադարեց գոյություն ունենալ», միևնույն ժամանակ ոչ մի ահաբեկիչ չներխուժեց Ռուսաստանի տարածք, նշել է ՊՆ նախարարը: Շոյգուն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի գործողությունները հնարավորություն են տվել զգալի վնաս հասցնել ընդհատակում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպություններին:

Դիտվել է՝ 1336

Մեկնաբանություններ